Հեռախոս
Կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականին: Հիմնադրման օրվանից առ այսօր զբաղվում է շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներով:
«ԶԱՆԳՎԱԾ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ է իրականացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, գրեթե բոլոր համայնքների Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Ծաղկաձորի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Վարդենիսի համայնքապետարանների և այլ կառույցների կարիքների համար: «ԶԱՆԳՎԱԾ» ՍՊԸ-ն համալրված է 20-ից ավել բավականին փորձառու` երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներով և տեխնիկական միջոցներով:
«ԶԱՆԳՎԱԾ» ՍՊԸ-ն իր աշխատանքային գործունեության ընթացքում կատարած նախագծային աշխատանքները իրականացրել է բարձր որակով և ժամանակին: